Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2013

Հարգելի մանկավարժներ: Հազարամյակների խորքից եկած կրթության ու գիտության լույսը դուք եք այսօր սփռում մատաղ սերնդի հոգիներում, նրանց սիրով փոխանցում ազգային ու համամարդկային արժեքները, ուսուցանում բազմակողմանի գիտելիքներ, դաստիարակում ազատ ու ժողովրդավար Հայաստանի զարգացած ու գրագետ քաղաքացուն: Այդ պատասխանատու աշխատանքը նաեւ բացառիկ շնորհ ու առաքելություն է, որտեղ գործ ունեն միայն ուսյալ, նվիրյալ ու անձնուրաց մարդիկ, մանավանդ արագ զարգացող մեր դարաշրջանում, երբ մարդկային կյանքում ամենավճռորոշ խոսքը պատկանում է գիտությանը: Անկախ բոլոր ժամանակների քաղաքական ու տնտեսական դժվարություններից, հայ մարդը միշտ ձգտել է դեպի դպրություն ու գիտություն, միշտ ուրույն տեղ նվաճել համաշխարհային գիտական մտքի պատմության մեջ: Եվ այդ անգին ճանապարհից կես քայլ անգամ չշեղվելու համար մեզ հարկավոր է հին կրթական ավանդների վրա բարձրացնել նոր, ժամանակակից, կատարելագործված կրթական համակարգը, որով ոչ միայն մենք օր առաջ կգտնենք հզոր ու բարեկեցիկ Հայաստանը, այլ նաեւ կհասնենք համահայկական խնդիրների լուծմանը:
Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած կրթական բարեփոխումների ծրագիրն այսօր իրականացվում է դարձյալ ձեր նվիրումի, տարիների փորձի ու վաստակի շնորհիվ, որը, համոզված եմ, տալու է իր սպասված արդյունքը:
ՈՒսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի այն բոլոր  մանկավարժներին, ովքեր հայ սերունդներին փոխանցում են մայրենի լեզուն ու գիրը, ազգային ու համամարդկային հոգեւոր արժեքները, մտքի ու գիտության գաղտնիքները: Մաղթում եմ բոլորիդ երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ, խաղաղ ու ապահով հայրենիք:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13