Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

01.10.2013

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմեցին 9, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու կամ վիրահատության ենթարկվելու համար՝ 3 , առողջարանային բուժման ուղեգրերի համար`3, բնակարան ձեռք բերելու խնդրանքով՝ 2, աշխատանքի տեղավորման խնդրանքով՝ 4 քաղաքացի: Բավարարվեցին դրամական օգնության,  պետական պատվերով բուժման և առողջարանային ուղեգրերի հատկացման բոլոր խնդրանքները: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39