Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
01.10.2013

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմեցին 9, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու կամ վիրահատության ենթարկվելու համար՝ 3 , առողջարանային բուժման ուղեգրերի համար`3, բնակարան ձեռք բերելու խնդրանքով՝ 2, աշխատանքի տեղավորման խնդրանքով՝ 4 քաղաքացի: Բավարարվեցին դրամական օգնության, պետական պատվերով բուժման և առողջարանային ուղեգրերի հատկացման բոլոր խնդրանքները: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: