Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԵՆՈԲԼ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

27.09.2013

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին    մարզպետարանում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետութան Իզեր մարզի Գրենոբլ քաղաքի մշակութի եւ լրատվության ոլորտի տասներկու ներկայացուցչից բաղկացած պատվիրակությանը: Գեղարքունիքի մարզպետը, բացելով հանդիպումը,  նշեց, որ ՀՀ  Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջեւ 2004 թվականից  ի վեր հաստատված  ապակենտրոնացված համագործակցության ընթացքում որոշակի ձեռքբերումներ են  արձանագրվել   տուրիզմի, առողջապահության եւ ֆրանսերեն լեզվի ուսուցման բնագավառներում, ինչը հիմք է տալիս կարծելու, որ շարունակվող համագործակցության հեռանկարում   կարող են շոշափելի ձեռքբերումներ արձանագրվել նաեւ գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ արդյունաբերության բնագավառներում:
Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի պատվիրակության ղեկավար, Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տան տնօրեն Գրիգորի Ադամյանը  նշեց, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը Գեղարքունիքի մարզում:
Հանդիպման ընթացքում  մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց  Գեղարքունիքի մարզի տնտեսական եւ ժողովրդագրական նկարագիրը, ձեռքբերումները, զարգացման հեռանկարները, ֆրանսիական կողմի հետ համագործակցության հետագա հնարավորությունները: Մարզպետն իր խոսքում կարեւորեց նոր աշխատատեղերի բացման անհրաժեշտությունը եւ հույս հայտնեց, որ առաջիկա  տարիների ընթացքում  ամենատարբեր աղբյուրներից սպասվող ներդրումների շնորհիվ  մարզում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, կհիմնվեն համատեղ ձեռնարկություններ, որոնք երկուստեք փոխշահավետ կլինեն:
 Ֆրանսիայի պատվիրակները դիտեցին Գեղարքունիքի մարզի մասին պատմող, Գեղարքունիքի մարզպետարանի պատվերով վերջերս նկարահանված վավերագրական ֆիլմը, որով  նրանք ծանոթացան   մարզի գրավչություններին, ժողավրդագրական տեղեկություններին, մշակութային արժեքներին, բնակավայրերին:
Հանդիպման ընթացքում խոսվեց հոկտեմբերի 15-ին եւ 18-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի մասին, ուր քննարկվելու են հետագա համագործակցության հետ կապված խնդիրներ եւ վավերացվելու  է Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական պայմանագիրը: Պայմանագրում հստակորեն ամրագրվելու են առաջիկա անելիքները եւ ուղղությունները:
Հանդիպման ավարտից հետո հյուրերը մեկնեցին Արցախ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06