Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՍԿԵՀԱՏ ՏԱՏԸ ՆՇԵՑ ԻՐ 100 - ԱՄՅԱԿԸ

23.09.2013

 

Օրերս   բոլորեց Ոսկեհատ Վարդանյանի ծննդյան 100 ամյակը: Հոբելյանական տարեդարձի առթիվ Ոսկեհատ տատն արժանացավ մարզի ղեկավարության ուշադրությանը: Տատին շնորհավորելու նպատակով նրան այցելեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Նրանք  Ոսկեհատ Վարդանյանին  հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ հատկացված դրամական պարգևը:
Ոսկեհատ Վարդանյանը Մարտունու տարածքի Աստղաձոր համայնքի բնակիչ է: Ամուսնանալով համագյուղացի  Սիրական Վարդանյանի հետ՝ ունեցել են 15 զավակ, որոնցից այժմ կենդանի են 6-ը:   22 տարի առաջ տատը կորցրել է ամուսնուն: Ոսկեհատ տատի միակ զբաղմունքը եղել է զավակներին պահելն ու մեծացնելը:   Ունի 20 թոռ և 39 ծոռ, որոնց հոգատարությամբ էլ շրջապատված է:  Առողջական լուրջ խնդիրներ չունի Ոսկեհատ տատը, տեսողությունից և լսողությունից այնքան էլ չի դժգոհում, միայն դե շատ է մեծացել, ասում է նա:
Իր հարկի ներքո ընդունելով հյուրերին՝   Ոսկեհատ տատն ու նրա հարազատները    երախտագիտության ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին  նրանց և մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի  հասցեին,    ցուցաբերած ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06