Տպել
Նորություններ
ՈՍԿԵՀԱՏ ՏԱՏԸ ՆՇԵՑ ԻՐ 100 - ԱՄՅԱԿԸ
23.09.2013

Օրերս բոլորեց Ոսկեհատ Վարդանյանի ծննդյան 100 ամյակը: Հոբելյանական տարեդարձի առթիվ Ոսկեհատ տատն արժանացավ մարզի ղեկավարության ուշադրությանը: Տատին շնորհավորելու նպատակով նրան այցելեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Նրանք Ոսկեհատ Վարդանյանին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ հատկացված դրամական պարգևը:
Ոսկեհատ Վարդանյանը Մարտունու տարածքի Աստղաձոր համայնքի բնակիչ է: Ամուսնանալով համագյուղացի Սիրական Վարդանյանի հետ՝ ունեցել են 15 զավակ, որոնցից այժմ կենդանի են 6-ը: 22 տարի առաջ տատը կորցրել է ամուսնուն: Ոսկեհատ տատի միակ զբաղմունքը եղել է զավակներին պահելն ու մեծացնելը: Ունի 20 թոռ և 39 ծոռ, որոնց հոգատարությամբ էլ շրջապատված է: Առողջական լուրջ խնդիրներ չունի Ոսկեհատ տատը, տեսողությունից և լսողությունից այնքան էլ չի դժգոհում, միայն դե շատ է մեծացել, ասում է նա:
Իր հարկի ներքո ընդունելով հյուրերին՝ Ոսկեհատ տատն ու նրա հարազատները երախտագիտության ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին նրանց և մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հասցեին, ցուցաբերած ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: