Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

21.09.2013

 

 
 
Գեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան   5 քաղաքային և մի շարք գյուղական խոշոր համայնքներում: Միջոցառումները բոլոր համայնքներում  սկսվեցին ծաղկեդրման արարողությամբ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները  և անհատ քաղաքացիները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին   Արցախյան ազատամարտում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շիրիմների առջև: Այնուհետև տեղերում կազմակերպվեցին շնորհալի երեխաների ստեղծագործությունների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, տեղի ինքնագործ խմբերի ուժերով` տոնական համերգներ:
 Տոնակատարության շրջանակներում Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ցուցադրվեց  վավերագրական ֆիլմ` նվիրված ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին, ապա  մեկնարկեց բռնցքամարտի միջազգային առաջնություն, որին Գեղարքունիքի մարզի թիմերի հետ մեկտեղ մասնակցում էին  նաև Վրաստանի, Ուկրաինայի,  Ռուսաստանի և Արցախի  պատանի բռնցքամարտիկները:
Վարդենիս քաղաքում տոնի առթիվ  անցկացվեց  զինվորական շքերթ` ՀՀ բանակային 4-րդ կորպուսի զորամասի ուժերով: Վարդենիսի քաղաքապետարանը դրամական պարգևներ հանձնեց     Արցախյան և  Աֆխանական պատերազմներում զոհված 36 ազատամարտիկների ընտանիքներին և Մեծ Հայրենականի ու Արցախյան ազատամարտի 14  մասնակիցների, նրանց պատվին տրվեց   ճաշկերույթ: 
Սևան քաղաքում ԵԿՄ  26 անդամներ պարգևատրվեցին ԵԿՄ հիմնադրման 20 ամյակի մեդալներով, Իսկ Լճաշեն համայնքում կազմակերպվեց զինվորական շքերթ:
Ճամբարակ քաղաքում սեպտեմբերի 21-ը նշանավորվեց քաղաքի  վերակառուցված զբոսայգու բացմամբ, որտեղ և անցկացվեցին տոնական միջոցառումները: 
Գավառ քաղաքի մանկատան զբոսայգում քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացած միջոցառումն ուղեկցվեց երաժշտական և պարային կատարումներով,   մարզական ցուցադրական խաղերով, որտեղ հաղթողները խրախուսվեցին  քաղաքապետարանի կողմից սահմանված  պարգևներով: Տոնական միջոցառման ավարտին    Գավառի մշակույթի պալատում բարեգործական ներկայացմամբ հանդես եկավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը:
Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների բազմաթիվ բնակիչներ, նախկին ազատամարտիկներ ինքնաբուխ այցելեցին եռաբլուր և ծաղկեդրումով հարգեցին Հայաստանի անկախությունը պաշտպանած մարտիկների հիշատակը:    
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59