Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ

20.09.2013

Հարգելի հայրենակիցներ
1991 թվականի սեպտեմբերի 21-ը շրջադարձային ու վճռորոշ եղավ հայ ժողովրդի պատմական, հասարակական եւ քաղաքական կյանքում: Հայ ժողովուրդը միաձայն քվեարկեց Անկախ պետականության կերտման օգտին` այնտեղ  տեսնելով իր անվտանգության եւ զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Այդ ընտրությամբ մեր ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը մինչեւ վերջ կյանքի կոչելու եւ պաշտպանելու անսասանությունն ու հաստատակամությունը: Սակայն ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման պատմական հանրաքվեների արդյունքները հարկ եղավ պաշտպանել զենքի ուժով, մեզ պարտադրված ծանր պատերազմի ռազմադաշտերում, տասնյակ հազարավոր հայորդիների կյանքի եւ արյան գնով:Կենաց-մահու պայքարում մեր հակառակորդի հանդեպ ձեռք բերված հաղթանակներն այսօր ավելի են բարձրացնում երկու հայկական պետությունների կերտման փաստն ու Անկախության ձեռքբերման պատմական արժեքը:
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դարձավ հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը, Հայ Դատի եւ նրա անբաժան մաս կազմող Արցախի հարցի արդարացի լուծման, համայն հայության համախմբման գլխավոր պատվարը, հակառակորդին խաղաղություն պարտադրելու հիմնական ուժը, աշխարհասփյուռ հայության սրբազան հայրենիքը:
Սեպտեմբերի 21-ի նվաճումները շարունակական ու անկասելի են համահայկական իղձերի իրականացման  վեհ ճանապարհին:
Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Մայր Հայրենիքի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը, մաղթում առողջություն, խաղաղ ու ապահով հայրենիք, նորանոր  ձեռքբերումներ:
Լավագույն ցանկություններով`

Գեղարքունիքի մարզպետ                 Ռաֆիկ Գրիգորյան
    

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:40:46