Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ

18.09.2013

 

Գավառ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող 60 աշակերտների համար Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ այսուհետ գործելու է   վերականգնողական եւ բուժական սրահը, հիմնանորոգված շքամուտքը եւ մուտքի նորակառույց թեքահարթակը: ՀՕՖ-ը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Նյու Յորքի օժանդակ կոմիտեի հետ` այդ դպրոցում իրականացնելով բարեգործական բազմաթիվ ծրագրեր: Վերոնշյալ ծրագրերի կողքին նորոգվել են այդ դպրոցի ուսումնական գործընթացի անբաժանելի մաս հանդիսացող կավագործության, փայտամշակման եւ կարի արհեստանոցները եւ ապահովվել անհրաժեշտ սարքավորումներով ու հումքով: Իրականացված ծրագրերից հետո սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, ՀՕՖ Նյու- Յորքի օժանդակ կոմիտեի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, ՀՕՖ-ի անդամներ, հատուկ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, ծնողներն ու   աշակերտները: Վերականգնողական եւ բուժական սենյակի նորոգումը, բուժսարքավորումների տրամադրումը եւ երկու մասնագետ բժիշկների վերապատրաստումը հնարավոր է դարձել ՀՕՖ-ի Նյու-Յորքի օժանդակ կոմիտեի անդամ ժանո Օզգեների առատաձեռն նվիրատվությամբ:
Գավառի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցին ցուցաբերած տեւական եւ բազմաբնույթ օժանդակության համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով էր պարգեւատրել ՀՕՖ Նյու-Յորքի օժանդակ կոմիտեի ղեկավար Գրիգոր Գրիգորյանին եւ նույն կոմիտեի անդամ Ժանո Օզգեներին: Օժանդակ կոմիտեի մի խումբ անդամներ պարգեւատրվեցին նվերներով: Շնորհակալագրերը եւ նվերները բարերարներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նա իր խոսքում կարեւորեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ շեշտեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է ցանկացած հայրենաշեն ծրագրի հետ համագործակցելու, աջակցելու համար: Ինչպես տեղեկացրեց ՀՕՖ-ի կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը,այսուհետ էլ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի համար ՀՕՖ-ը շարունակելու է աջակցության բազմաբնույթ ծրագրերը, որոնցից առաջնահերթը լինելու է հենաշարժային խնդիրներ ունեցող երեխաների համար շենքի ներսում վերելակի կառուցումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:10:01