Տպել
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՙ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ -2013ՙՙ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
17.09.2013

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց ,, Սևանա լիճ - 2013,, շախմատի 16-րդ կարգի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 10 շախմատիստներ: Մրցաշարի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մրցաշարին մասնակցում էին միջազգային կարգի գրոսմայստերներ, ավստրիացի Մարկոս Ռագգերը, լեհ Դարիուշ Սվերչը, բելառուս Սերգեյ Ժիգալկոն, ռուս Իվան Պոպովը, ուկրաինացի Յուրի Կուզուբովը և Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը: Շախմատային մրցումները կայացան Մարտունի քաղաքի մշակույթի պալատում: Մրցաշարի ընթացքում խաղարկվեց ինը տուր, որի արդյունքում հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ միանձնյա նվաճեց հաղթողի կոչումը: 2-րդ մրցանակային տեղը զբաղեցրերց ուկրաինացի Յուրի Կուզուբովը, իսկ 3-րդ տեղը՝ բելառուս Սերգեյ Ժիգալկոն: Շախմատի «Սեւանա լիճ 2013 » ավանդական միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին: Արարողության ընթացքում մասնակիցներին հուշանվերներ հանձնեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: