Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

10.09.2013

 

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին դիմում ներկայացրեց 23 քաղաքացի: Հիմք ընդունելով  նրանցից  13-ի  դիմումներում ներկայացված   խնդիրները, մարզպետը տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: 5 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման կամ աշխատանքային ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, 1 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բազմազավակ 1 ընտանիք՝ սեփական  բնակարան չունենալու, 1 քաղաքացի՝ շինանյութի, 1 քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման և  1 քաղաքացի՝  բնակարանի գրանցման խնդրով: Դիմումների   որոշ մասին պատասխան տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող  դիմումները   հաշվառվեցին աշխատակազմում, որոնց  պատասխան կտրվի     օրենքով սահմանված ժամկետում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06