Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
10.09.2013

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին դիմում ներկայացրեց 23 քաղաքացի: Հիմք ընդունելով նրանցից 13-ի դիմումներում ներկայացված խնդիրները, մարզպետը տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: 5 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման կամ աշխատանքային ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, 1 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բազմազավակ 1 ընտանիք՝ սեփական բնակարան չունենալու, 1 քաղաքացի՝ շինանյութի, 1 քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման և 1 քաղաքացի՝ բնակարանի գրանցման խնդրով: Դիմումների որոշ մասին պատասխան տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումները հաշվառվեցին աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: