Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

03.09.2013

 

Սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրների  վերաբերյալ մարզպետին դիմում ներկայացրեց  40 քաղաքացի: Հաշվի առնելով նրանցից 18-ի ներկայացրած խնդիրները, մարզի ղեկավարը տրամադրեց դրամական օգնություն: 11 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման կամ աշխատանքային ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, 3 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու, 2 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու,  1քաղաքացի ավանդների վերադարձման  խնդրանքով: Բնակարանների, տանիքների և կոմունալ  կենցաղային պայմանների  բարելավմանն աջակցելու խնդրանքով մարզի ղեկավարին ներկայացվեց 3 դիմում: Դիմումների   որոշ մասին պատասխան տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումները    հաշվառվեցին աշխատակազմում, որոնց  պատասխան կտրվի     օրենքով սահմանված ժամկետում:  Ընդունելության ընթացքում   Ռաֆիկ Գրիգորյանին դիմեց նաև Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մեկ  բնակիչ, ով     թաղամասի բնակիչների անունից մարզպետին խնդրեց աջակցել գետի  այն հատվածի   մաքրման հարցում, որն անհանգստություն է պատճառում տնտեսություններին: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ նույն օրը ձևավորվեց հանձնաժողով, որի ուսումնասիրության արդյունքում խնդրի լուծման ուղղությամբ կկայացվի համապատասխան որոշում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59