Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
03.09.2013

Սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրների վերաբերյալ մարզպետին դիմում ներկայացրեց 40 քաղաքացի: Հաշվի առնելով նրանցից 18-ի ներկայացրած խնդիրները, մարզի ղեկավարը տրամադրեց դրամական օգնություն: 11 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման կամ աշխատանքային ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, 3 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու, 2 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 1քաղաքացի ավանդների վերադարձման խնդրանքով: Բնակարանների, տանիքների և կոմունալ կենցաղային պայմանների բարելավմանն աջակցելու խնդրանքով մարզի ղեկավարին ներկայացվեց 3 դիմում: Դիմումների որոշ մասին պատասխան տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումները հաշվառվեցին աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: Ընդունելության ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանին դիմեց նաև Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մեկ բնակիչ, ով թաղամասի բնակիչների անունից մարզպետին խնդրեց աջակցել գետի այն հատվածի մաքրման հարցում, որն անհանգստություն է պատճառում տնտեսություններին: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ նույն օրը ձևավորվեց հանձնաժողով, որի ուսումնասիրության արդյունքում խնդրի լուծման ուղղությամբ կկայացվի համապատասխան որոշում: