Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԵԼ Է ՄՈՏ 380 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԱՆԱՍՆԱԿԵՐ

02.09.2013

 

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով արդեն երկու ամիս ընթացող բերքահավաքի արդյունքում  մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 380 հազար տոննա անասնակեր:    Խոտի բերքահավաքն այժմ ընթանում է ծովի մակարդակից 2300-2500 մետր բարձրությունների վրա՝ բնական խոտհարքերում ու դարձյալ ապահովվում է բարձր բերքատվություն: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ  գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովել են անասնակերը; Խոտի բերքահավաքը մարզում կավարտվի սեպտեմբերի վերջերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52