Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԵԼ Է ՄՈՏ 380 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԱՆԱՍՆԱԿԵՐ
02.09.2013

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով արդեն երկու ամիս ընթացող բերքահավաքի արդյունքում մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 380 հազար տոննա անասնակեր: Խոտի բերքահավաքն այժմ ընթանում է ծովի մակարդակից 2300-2500 մետր բարձրությունների վրա՝ բնական խոտհարքերում ու դարձյալ ապահովվում է բարձր բերքատվություն: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովել են անասնակերը; Խոտի բերքահավաքը մարզում կավարտվի սեպտեմբերի վերջերին: