Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

02.09.2013

 

 
Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի համապատասխան պահանջով` սեպտեմբերի 2-ին   վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը:   Իր աշխատանքային 48-ամյա կենսագրության վերջին 11 տարիներին Ադիբեկ Սահակյանը զբաղեցրել է վերը նշված պաշտոնը` վայելելով գործընկերների հարգանքն ու վստահությունը: Ադիբեկ Սահակյանն   իր առջև դրված պարտականությունները կատարել է ամենայն պարտաճանաչությամբ ու պատասխանատվությամբ, եղել է նպատակասլաց, լիովին տիրապետել ու ղեկավարել իրեն վստահված ոլորտը:    Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, առողջություն ու հաջողություններ մաղթեց նրան վաստակած հանգստի անցնելու ընթացքում: Մարզպետը մասնագիտական հմտությունների եւ կառավարման ձիրքերի կողքին կարևորեց նաեւ Ադիբեկ Սահակյանի     մարդկային հատկանիշները, ազնիվ ու շիտակ պահվածքը:   Ծննդյան տարեդարձի և վաստակած հանգստի մեկնելու առթիվ Ադիբեկ Սահակյանին շնորհավորեցին, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր ասացին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը,   մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:    Ադիբեկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց մարզի   ղեկավարությանը և իր գործընկերներին` համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց` անհրաժեշտություն դեպքում իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել հանրության շահերին, կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44