Տպել
Նորություններ
ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
02.09.2013

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի համապատասխան պահանջով` սեպտեմբերի 2-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Իր աշխատանքային 48-ամյա կենսագրության վերջին 11 տարիներին Ադիբեկ Սահակյանը զբաղեցրել է վերը նշված պաշտոնը` վայելելով գործընկերների հարգանքն ու վստահությունը: Ադիբեկ Սահակյանն իր առջև դրված պարտականությունները կատարել է ամենայն պարտաճանաչությամբ ու պատասխանատվությամբ, եղել է նպատակասլաց, լիովին տիրապետել ու ղեկավարել իրեն վստահված ոլորտը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, առողջություն ու հաջողություններ մաղթեց նրան վաստակած հանգստի անցնելու ընթացքում: Մարզպետը մասնագիտական հմտությունների եւ կառավարման ձիրքերի կողքին կարևորեց նաեւ Ադիբեկ Սահակյանի մարդկային հատկանիշները, ազնիվ ու շիտակ պահվածքը: Ծննդյան տարեդարձի և վաստակած հանգստի մեկնելու առթիվ Ադիբեկ Սահակյանին շնորհավորեցին, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր ասացին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Ադիբեկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը և իր գործընկերներին` համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց` անհրաժեշտություն դեպքում իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել հանրության շահերին, կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը: