Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ

31.08.2013

 Հարգելի հայրենակիցներ.
Մեր մարզի հանրակրթական հաստատություններում հերթական ուսումնական տարին սկսվում է նոր ակնկալիքներով, անելիքներով ու ձեռքբերումներով: Այն հատկապես սպասված ու տպավորիչ է լինելու այն մանուկների մոտ, ովքեր առաջին անգամ առաջին զանգի ղողանջների ներքո ոտք են դնելու դպրոցի շեմից ներս եւ հաղորդվելու են հայոց այբուբենին ու գիտության լույսին: Այն պակաս հուզական չի լինելու նաեւ այն մանկավարժների համար, ովքեր առաջին անգամ են մտնելու դասարաններ` իրենց ստացած գիտելիքները մատաղ սերնդին հաղորդելու համար:
Մեր պետությունը շարունակում է պատկառելի միջոցներ  ներդնել կրթության ու գիտության զարգացման համար, որը մենք պարտավոր ենք փոխհատուցել որակյալ կրթության ապահովմամբ եւ նոր ձեռքբերումներով:
Անցած ուսումնական տարվա ավարտական եւ միասնական քննությունների արդյունքում մեր մարզից հազարավոր աշակերտներ ապահովեցին բարձր արդյունքներ` ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչը եւս մեկ անգամ հաստատում է մեր լեռնաշխարհի մարդկանց ուսումնատենչության եւ մեր մանկավարժների ջանադիր եւ նպատակասլաց աշխատանքի մասին:
Սակայն արագ զարգացող մերօրյա աշխարհն արդի մարդուց պահանջում է ավելի շատ գիտելիքներ, ավելի շատ ուսումնառություն եւ ջանքեր, ուստի մենք չենք կարող բավարարվել մեր երեկվա կամ առօրյա ձեռքբերումներով եւ ձգտելու ենք կրթական որակով ու գիտելիքների պաշարով արժանի տեղ գրավել աշխարհի զարգացած երկրների կողքին: Իսկ այդ ներուժը, ինչպես ապացուցել է պատմությունը, մենք ունենք:

Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում բարօր, խաղաղ ու ապահով կյանք, երջանկություն եւ անսպառ հաջողություններ, նոր ձեռքբերումներ ուսուցման եւ ուսումնառության մեջ:
Լավագույն ցանկություններով`

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39