Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

31.08.2013

 

 
Գավառ քաղաքի ավագ դպրոցում  կայացավ ,,Բոլոր երեխաներին ինքնության իրավունք,, ծրագրի փակման շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՙԵրեխաների աջակցության հիմնադրամ՚ հասարակական կազմակերպության կողմից: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանի խոսքով ՙԲոլոր երեխաներին ինքնության իրավունք՚ ծրագրի խնդիրն էր` Գեղարքունիքի մարզի 92 համայնքներում մշտադիտարկման միջոցով հայտնաբերել ծննդյան վկայական չունեցող երեխաների եւ վերականգնել նրանց իրավունքները: Մեկ տարվա մշտադիտարկման արդյունքում մարզում հայտնաբերվել է ծննդյան վկայական չունեցող 62 երեխա, սակայն այսօրվա դրությամբ ՙերեխաների աջակցության հիմնադրամ՚-ի և պատկան մարմինների միջոցով վերականգնվել է 34 երեխաների ինքնության իրավունքը, իսկ մնացած 28-ի վերականգնման գործընթացը ընթացքի մեջ է:   Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Ծրագրի իրականացմանը աջակցել են Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը, համայնքապետարանները, տարածքային ԶԱԳՍ-երը, շահագրգիռ այլ կառույցներ: Շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ որոշ համայնքապետարանների աշխատակիցներ, մանկավարժներ, ոստիականններ, հրավիրված այլ պաշտոնական անձինք: Շնորհանդեսն ավարտվեց փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որտեղ պատկերված են մշտադիտարկման ընթացքում համայնքերում նկատված դրամատիկ պահերը` կապված երեխաների ինքնության իրավունքի խախտման դեպքերի հետ:
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59