Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

30.08.2013

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի  մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները և փոխտնօրենները, մարզպետարանի աշխատակազմի   ստորաբաժանումների ղեկավարները:  Մարզի կրթական համակարգում  2012-2013 ուսումնական տարվա  ընթացքում  կատարված աշխատանքների  և  2013-2014 ուսումնական տարվա խնդիրների մասին    հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  Գարիկ Բադալյանը, նշելով, որ  հաշվետու ժամանակահատվածում ոլորտում իրականացված  աշխատանքները նպատակաուղղվել են  ապահովելու կրթության որակի բարձրացումը, համակարգի արդյունավետ գործունեությունը, կրթություն ստանալու հավասար  մատչելիությունը: Այնուհետև ելույթ ունեցան  ԿԳ նախարարության  ներկայացուցիչները,  ովքեր անդրադարձան դպրոցական  դասագրքերի բեռնաթափման,  ուսումնական  փորձարարական ծրագրերի կիրառման,   դպրոցներում որակյալ մանկավարժական կադրեր ունենալու, աշխատողների թվաքանակի  օպտիմալացման, հանրակրթության   ոլորտում տեղի ունեցող այլ  բարեփոխումների հետ կապված խնդիրներին:  Նրանք իրենց խոսքում կարևորեցին նաև  աշակերտական օլիմպիադաների և ,,Տարվա   լավագույն մանկավարժ,,  մրցույթների  մասսայականացումը,   մանկավարժների ակտիվ մասնակցությունը տարակարգեր ստանալու հարցում,  պատասխանեցին ներկաների կողմից առաջադրված մի շարք հարցերի:   Խորհրդակցության ընթացքում քննարկված թեմաների շուրջ իր ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ դպրոցներում  աշխատողների թվաքանակի օպտիմալացման ծրագրի  ուղղությամբ պետության վարած քաղաքականությունը տանում է նրան, որ  մանկավարժը ստանա բարձր աշխատավարձ  և իր գործունեության ընթացքում ապահովի լավագույն արդյունք:      Անդրադառնալով  դպրոցական խորհուրդների գործունեությանը, մարզի ղեկավարը նշեց, որ      թեև  այդ խորհուրդները      ձևավորվել են, սակայն  որոշ  դպրոցներում  դրանք   դեռևս  չեն կայացել : Նա հորդորեց  դպրոցների տնօրեններին  սեղմ ժամկետում անել  ամեն ինչ՝  խորհուրդների  գործունեությունը բարելավելու ուղղությամբ: Ռաֆիկ Գրիգորյանը  անդրադարձավ նաև   մարզի մի շարք դպրոցների տնօրենների կողմից թույլ տրված աշխատանքային բացթողումներին ու դրանց շտկմանը, իր խոսքում   խստագույնս արգելելով     դպրոցներում ցանկացած տեսակի  դրամահավաքների գործընթացը:      
Վերջում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը    շնորհավորեց մարզի  կրթության համակարգի  բոլոր աշխատողներին, աշակերտներին ու նրանց ծնողներին  նոր ուսումնական տարին սկսելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ  խորհրդակցության ընթացքում  բարձրացրած   յուրաքանչյուր խնդրի  կարգավորում     կընդգրկվի մարզի  կրթական համակարգում արդեն իսկ գրանցված    բազմաթիվ դրական և արդյունավետ տեղաշարժերի ցանկում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:24:05