Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

26.08.2013

Ղեկավարվելով  ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի  համապատասխան պահանջով  օգոստոսի 26-ին  վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ  Վարսիկ Մարուխյանը:     Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  նախ    շնորհավորեց  Մարուխյանին ծննդյան տարեդարձի առթիվ, ապա  անդրադառնալով նրա  անցած աշխատանքային ուղուն՝   նշեց, որ Վարսիկ Մարուխյանի  աշխատանքային գործունեությունը  թե խորհրդային և թե հետխորհրդային ժամանակահատվածում   արժանի է մեծարանքի ու բարձր գնահատականի:  Իր    աշխատանքային երկարամյա կենսագրության ընթացքում, տիկին Մարուխյանը   ունեցել է պետական ծառայողին վայել   պահվածք,  իր առջև դրված խնդիրների կատարման հարցում  ցուցաբերել   մեծ     պատասխանատվություն  և    հետևողականություն:   Եվ այսօր ցանկալի է, որպեսզի փոխարինող  սերունդը ևս կարողանա նման պարտաճանաչությամբ  շարունակել այդ  գործը, ավելացրեց  մարզի ղեկավարը:    Վարսիկ Մարուխյանին  շնորհավորեցին, երախտագիտության  և բարեմաղթանքի խոսքեր ասացին  նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը,   մարզպետի տեղակալներ  Անդրանիկ Հակոբյանը և Մարզպետունի Մանուկյանը, նշելով, որ Մարուխյանը  լավագույն գործընկեր է և նրա աշխատանքային հետագիծը կարող է օրինակ հանդիսանալ շատերի համար:    Վարսիկ Մարուխյանը շնորհակալություն հայտնեց  ղեկավարությանը  նման ուշադրության համար,  միաժամանակ պատրաստակամություն հայտնեց օգնել  ու աջակցել իր գործընկերներին, եթե դրա անհրաժեշտությունն  առաջանա: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39