Նորություններ
ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
26.08.2013

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով օգոստոսի 26-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ Վարսիկ Մարուխյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նախ շնորհավորեց Մարուխյանին ծննդյան տարեդարձի առթիվ, ապա անդրադառնալով նրա անցած աշխատանքային ուղուն՝ նշեց, որ Վարսիկ Մարուխյանի աշխատանքային գործունեությունը թե խորհրդային և թե հետխորհրդային ժամանակահատվածում արժանի է մեծարանքի ու բարձր գնահատականի: Իր աշխատանքային երկարամյա կենսագրության ընթացքում, տիկին Մարուխյանը ունեցել է պետական ծառայողին վայել պահվածք, իր առջև դրված խնդիրների կատարման հարցում ցուցաբերել մեծ պատասխանատվություն և հետևողականություն: Եվ այսօր ցանկալի է, որպեսզի փոխարինող սերունդը ևս կարողանա նման պարտաճանաչությամբ շարունակել այդ գործը, ավելացրեց մարզի ղեկավարը: Վարսիկ Մարուխյանին շնորհավորեցին, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր ասացին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Մարզպետունի Մանուկյանը, նշելով, որ Մարուխյանը լավագույն գործընկեր է և նրա աշխատանքային հետագիծը կարող է օրինակ հանդիսանալ շատերի համար: Վարսիկ Մարուխյանը շնորհակալություն հայտնեց ղեկավարությանը նման ուշադրության համար, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց օգնել ու աջակցել իր գործընկերներին, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: