Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

23.08.2013

 

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Լեհաստանի Բրոդնիցա քաղաքից ժամանած պատվիրակության անդամներին, որը գլխավորում էր Բրոդնիցայի քաղաքապետ Յարոսլավ Ռադաչին:Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Ընդունելով հյուրերին  մարզի ղեկավարը    արդյունավետ համարեց  հայ-լեհական երկարամյա պատմություն ունեցող բարեկամությունը, նշելով, որ  նմանատիպ այցերը էլ ավելի են նպասում  կողմերի միջև  հարաբերությունների խորացմանը:     Ղեկավարները մտքեր փոխանակեցին       իրենց երկրների պետական կառավարման համակարգի  և սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ կատարելով այն ռեսուրսներին, որոնք հնարավորություններ կընձեռեն ներդրումներ կատարել   համապատասխան ոլորտներում:       Յարոսլավ Ռադաչը իր հերթին  շնորհակալություն հայտնեց ընդունելության համար,  կարևորելով   երկու կողմերի միջև ծավալված համագործակցությունը: Նա հույս հայտնեց, որ հայ- լեհական հարաբերությունների խորացումը հեռանկարային է, դրա վառ վկայությունն է նաև Բրոդնիցա և Սևան քաղաքների միջև ստեղծված եռամյա  համագործակցությունը:
Հանդիպման ավարտին Բրոդնիցայի քաղաքապետ Յարոսլավ Ռադաչը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին հրավիրեց Լեհաստան,  այդպիսով նպաստելով բարեկամության ամրապնդմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06