Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
23.08.2013

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Լեհաստանի Բրոդնիցա քաղաքից ժամանած պատվիրակության անդամներին, որը գլխավորում էր Բրոդնիցայի քաղաքապետ Յարոսլավ Ռադաչին:Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Ընդունելով հյուրերին մարզի ղեկավարը արդյունավետ համարեց հայ-լեհական երկարամյա պատմություն ունեցող բարեկամությունը, նշելով, որ նմանատիպ այցերը էլ ավելի են նպասում կողմերի միջև հարաբերությունների խորացմանը: Ղեկավարները մտքեր փոխանակեցին իրենց երկրների պետական կառավարման համակարգի և սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ կատարելով այն ռեսուրսներին, որոնք հնարավորություններ կընձեռեն ներդրումներ կատարել համապատասխան ոլորտներում: Յարոսլավ Ռադաչը իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, կարևորելով երկու կողմերի միջև ծավալված համագործակցությունը: Նա հույս հայտնեց, որ հայ- լեհական հարաբերությունների խորացումը հեռանկարային է, դրա վառ վկայությունն է նաև Բրոդնիցա և Սևան քաղաքների միջև ստեղծված եռամյա համագործակցությունը:
Հանդիպման ավարտին Բրոդնիցայի քաղաքապետ Յարոսլավ Ռադաչը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին հրավիրեց Լեհաստան, այդպիսով նպաստելով բարեկամության ամրապնդմանը: