Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

15.08.2013

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 14-ին  Գեղարքունիքի մարզում բերքահավաքի ընթացքին ծանոթացավ Լճաշենի  դաշտերում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գյուղնախարարության և մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ:  Լճաշենում  ,,Ռանչպար,, գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսությունը զբաղվում է սերմնաբուծության զարգացմամբ:  Ցանված  33 հեկտար ցորենի ցանքատարածություններից ակնկալվում է մինչև 60 ցենտներ բերք :  Տնտեսության ղեկավար Օնիկ Սարգսյանը համարում է, որ ցորենի որոշ տեսակներ կարող են  հաջող քննություն  բռնել մարզի տարածքում:
-Մեր կանխատեսումներով 40-60 ցենտներ հացահատիկի  բերք ենք ստանալու, լրագրողներին տված հարցազրույցում նշեց  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, հույս հայտնելով, որ  պետության կողմից գյուղացիական տնտեսությունների հանդեպ ցուցաբերած  ուշադրությունը տարեցտարի կրճատում է գյուղացու հոգսն ու խնդիրը:  Մարզի ղեկավարի և նախարարի հետ ունեցած զրույցի ընթացքում   բնակիչները առատ բերքատվությունը  պայմանավորեցին  բարենպաստ եղանակով, որակյալ սերմացուով և ցանքատարածությունների ժամանակին պարարատացմամբ: Սերգո Կարապետյանը  Չկալովկա համայնքում  ծանոթացավ գյուղնախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից  այս տարի  ավարտին  հասցրած  ,, Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման,, ծրագրին: Վերջինիս իրագործմամբ Չկալովկայում ակնկալվում է  անասնապահության զարգացում և արոտավայրերի արդյունավետ կառավարում և  օգտագործում: Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են, որ այն ունենալու է շարունակություն, որը նպատակաուղղվելու է նաև  համայնքներում   կաթ արտադրողների և  վերամշակողների միջև քաղաքակիրթ պայմանագրային հարաբերությունների ձևավորմանը:
-Մենք մտածելու ենք կաթի և մսի վերամշակման արտադրամասերի հիմնման մասին: Բոլոր մարզերում լինելու են նման արտադրամասեր և հասնելու ենք այն բանին, որ  մեր արտադրանքը նաև արտահանենք,- իր խոսքում նշեց  գյուղատնտեսության նախարարը:   Հանդիպումների ընթացքում  Սերգո Կարապետյանը  գյուղացիներին խորհուրդ տվեց ձեռք բերել    հանրապետություն ներկրված՝  մատչելի գներով  վաճառվող  գյուղտեխնիկա և գյուղգործիքներ, նաև հավաստիացրեց, որ առաջիկա երեք տարիներին հնարավոր կլինի   ամբողջովին թարմացնել   հացահատիկահավաք կոմբայնների պարկը:  Աշխատանքային այցը նախարարը ամփոփեց  մարզպետարանում՝  համայնքների ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտի  մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:49:29