Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԳԱՐՈՒ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է

09.08.2013

 

 Օգոստոսի ամսից Գեղարքունիքի մարզի գյուղացիական   տնտեսություններում   հացհունձը սկսվել է գարու արտերից:   Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գարու բերքն առատ է: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստմամբ մարզում գարու 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 29, 5 ցենտներ: Մասնագետների հաշվարկներով գրանցված արդյունքը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 3 անգամ:   Գավառի տարածքի բնակիչները  այս տարվա գարուց ստացված բերքն համարում են աննախադեպ արդյունք: Գարու առատ բերքատվությունը մարզի բնակիչները կապում են նաև բնակլիմայական բարենպաստ պայմանների,   կառավարության կողմից սուբսիդավորված որակյալ սերմացուի և  ազոտական պարարտանյութի տրամադրման հետ: Գեղարքունիքի մարզում հացահատիկի ցանքատարածությունները զբաղեցնում են մոտ 42 հազար հեկտար և ըստ կանխատեսումների, այդ ցանքատարածություններից ակնկալվում է հավաքել մինչեւ 120 հազար տոննա բերք, որը կարող է ռեկորդային լինել: Մարզում   հացահատիկահավաք կոմբայնները ևս բավարար են` բերքահավաքը ժամանակին ու անկորուստ իրականացնելու համար: Գյուղացիական տնտեսությունները հույս ունեն, որ այս տարի կկարողանան ստացված հացահատիկը իրացնել շահավետ գներով: Հուլիսի 15-ի դրությամբ մարզում ավարտվել է հունձը բազմամյա խոտաբույսերի   կերհանդակներում: 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 3-3,5 տոննա: Իսկ բնական խոտհարքերում հունձը սկսվել է հուլիսի 2-րդ կեսին և ընթանում է արագ թափով: Այստեղ 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 2-2,5 տոննա:    
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25