Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ ՄԱՐԶԻ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

29.07.2013

 

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր կիսամյակային գործունեության հաշվետվությամբ հանդիպում ունեցավ   մարզի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասուլիսը համատեղվեց   ,,Հետաքննող լրագրողներ,, հասարակական կազմակերպության և ,,Քաունթերփարթ ինթերնեյշնլ,, միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ֆինասնսական աջակցությամբ Գեղարքունիքի մարզում իրականացրած ,,Լրագրողները` համայնքների զարգացման աջակիցներ,, ծրագրի արդյունքների քննարկման հետ: Ներկայացնելով իրականացված աշխատանքները` ծրագրի համակարգող Սառա Պետրոսյանը նշեց, որ թեման եղել է տեղական իշխանությունների գործունեության հրապարակայնությունը, համայնքներում իրականացվող թերի վարչարարությունը, բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները և այլն: Մարզպետին ներկայացվեց դասընթացի մասնակից ՀԿ-ների և ԶԼՄ-ների իրականացրած ուսումնասիրության արդյունքները և հրապարակումներում ներկայացված մտահոգությունները: Մարզպետը ողջունեց նախաձեռնությունը, սկսնակ լրագրողների կատարած աշխատանքը մարզի համայնքների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման ուղղությամբ եւ շեշտեց, որ աստիճանաբար համայնքապետարանները ստեղծում են իրենց կայքէջերը, դրանք թարմացնում նորություններով, հանրությանն իրազեկ դարձնում ընդունված որոշումների, համանքներում կատարվող այլ իրադարձությունների հետ: Կայքէջերը սպասարկելու համար տեղերում վերապատրաստվում են մասնագետները, իսկ մարզպետարանը համայնքների հետ այս ուղղությամբ իրականացնում է  աջակցություն եւ համագործակցություն:

Ապա Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կարճ անդրադարձ կատարեց մարզի տնտեսության կես տարվա գրանցած արդյունքներին` այս տարվա հիմնական ձեռքբերումների մեջ առանձնացնելով գյուղատնտեսության ոլորտը:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի  ասուլիսն ամբողջությամբ կարդացեք մեր կայքէջի ,,Տեղեկատվական կենտրոն,,  բաժնի ,, Մամուլի ասուլիսներ,, ենթաբաժնում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10