Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

23.07.2013

 

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին  դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը 18-ն էր: Նրանցից 10 քաղաքացու կողմից  ֆինանսական օգնություն ստանալու նպատակով ներկայացրած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում: Մնացած 8 դիմումներից 2-ը վերաբերում  էին տնամերձ հողամասի հարևանությամբ գտնվող հողատարածքի  և խոտհարքերի սեփականության իրավունքի ձեռքբերմանը ,1 դիմում՝ արոտավայրի պայմանագիր կնքելու թույլտվություն ստանալուն, 4 դիմում՝պետպատվերի շրջանակներում բուժում կազմակերպելուն, 1 դիմում՝ գյուղատնտեսական շուկայում կաթնամթերք վաճառելու թույլտվության միջնորդությանը: Դիմումատուների մի   մասը մարզպետի տեղակալի կողմից ստացան իրենց մտահոգող հարցերի պատասխանները: Հաշվառված դիմումներին պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11