Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
23.07.2013

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը 18-ն էր: Նրանցից 10 քաղաքացու կողմից ֆինանսական օգնություն ստանալու նպատակով ներկայացրած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում: Մնացած 8 դիմումներից 2-ը վերաբերում էին տնամերձ հողամասի հարևանությամբ գտնվող հողատարածքի և խոտհարքերի սեփականության իրավունքի ձեռքբերմանը ,1 դիմում՝ արոտավայրի պայմանագիր կնքելու թույլտվություն ստանալուն, 4 դիմում՝պետպատվերի շրջանակներում բուժում կազմակերպելուն, 1 դիմում՝ գյուղատնտեսական շուկայում կաթնամթերք վաճառելու թույլտվության միջնորդությանը: Դիմումատուների մի մասը մարզպետի տեղակալի կողմից ստացան իրենց մտահոգող հարցերի պատասխանները: Հաշվառված դիմումներին պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում: