Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ 100-ԱՄՅԱ ԾԱՂԻԿ ՏԱՏԻՆ

23.07.2013

 

100-ամյակը   բոլորած Ծաղիկ   տատին ծննդյան տարեդարձի առթիվ հուլիսի 22-ին    շնորհավորեց    Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  և նրան արժանացրեց դրամական  խրախուսանքի:   Շնորհավորելով Ծաղիկին մեկդարյա հոբելյանը բոլորելու առթիվ` Գեղարքունիքի մարզպետը սրտաբաց ու մտերմիկ զրույցի բռնվեց հոբելյարի, նրա որդու, հարսի և թոռների հետ: Նա  հետաքրքրվեց Ծաղիկ տատիկի անցյալով, ընտանիքով, զավակներով, առօրյա հոգսերով: Ծաղիկ տատը վարժ հիշողությամբ  պատասխանում էր մարզի ղեկավարին հետաքրքրող հարցերին, շտապում հայ տանտիրուհուն բնորոշ հոգատարությամբ հյուրասիրել  նրան: Ծաղիկ Սաֆարյանը ծնունդով Արծվանիստից է, ամուսնացել է  վարդենիսցի Միրզո Սաֆարյանի հետ  ու  մինչ օրս բնակվում է Վարդենիս քաղաքում: Մեծ հայրենականի տարիներին  Ծաղիկ տատն էլ շատերի պես ամուսնուն ճանապարհել է ռազմաճակատ և երկար սպասելուց հետո հասկացել, որ այլևս չի դիմավորելու զավակների հորը և պետք է իր մեջ ուժ գտնի ընտանիքի առջև ծառացած դժվարագույն հոգսերն ու խնդիրները միայնակ հոգալու:   Ծաղիկ տատը ունեցել է 1 տղա և 2 աղջիկ:  Հողագործությամբ, անասնապահությամբ և կոլտնտեսության դաշտերում աշխատելով` Ծաղիկը կարողացել է մեծացնել ու կյանք ճանապարհել իր զավակներին: Այժմ բնակվում է միակ որդու՝ Թորգոմի, հարսի, թոռների  և ծոռների հետ Ունի 11 թոռ և 4 ծոռ, ովքեր մեծ հոգատարություն ու խնամք են տածում տատի հանդեպ:
 Ծաղիկ Սաֆարյանը այս տարի նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում անունից ևս Ռաֆիկ Գրիգորյանը  հոբելյարին փոխանցեց ջերմ շնորհավորանքներ: Մարզպետը միաժամանակ խոստացավ Ծաղիկի ընտանիքին աջակցել այլ հարցերում, մասնավորապես` կառավարության սուբսիդավորմամբ տրամադրվող դիզվառելիքի, պարարտանյութի և  սերմացուների ձեռք բերման հարցում:
Օրվա երկրորդ կեսին Գեղարքունիքի մարզպետը   աշխատանքային այց կատարեց Ակունք և Ծովակ համայնքներ, ակունքցիների հետ քննարկեց  նրանց  հուզող որոշ խնդիրներ, իսկ Ծովակում ծանոթացավ համայնքի մանկապարտեզի և դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55