Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

18.07.2013

 

 
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  հուլիսի 18-ին մարզպետարանում ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետութան արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում դեսպանը խոսեց ՀՀ  Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջև ստորագրված  ապակենտրոնացված համագործակցության մասին:   Նա  նշեց, որ ինքը տպավորված է 7-ամյա պատմություն ունեցող համագործակցությամբ, որի  ընթացքում լուրջ ձեռքբերումներ են  արձանագրվել  հատկապես  տուրիզմի, առողջապահության եւ ֆրանսերեն լեզվի ուսուցման բնագավառներում: Անրի Ռենոյի  խոսքով իր այցը համընկնում է այս աշնանը Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի նախապատրաստման հետ  և հույս հայտնեց, որ այդ համաժողովի ընթացքում վերաստորագրված համագործակցությունը առաջիկա 3 տարիների ընթացքում ևս կարժևորվի մարզում նորանոր ծրագրերի իրականացմամբ և կողմերի միջև ստեղծված բարեկամության խորացմամբ:
 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը   շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի համար եւ նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է  էլ ավելի խորացնել  ու    զարգացնել  ստեղծված կապերը Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի հետ:
Նույն օրը դեսպան Անրի Ռենոն Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի ուղեկցությամբ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիպեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում ֆրանսերենի ուսուցման դասընթացներին մասնակցող դպրոցականներին , ապա եղավ Գավառի մանկատանը եւ մանկատան զբոսայգում, որի կառուցապատման մեջ ներդրում է ունեցել նաեւ Ֆրանսիայի Սեպտեմ լե Վալլոն քաղաքի քաղաքապետարանը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59