Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
16.07.2013

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիներ ընդունելություն: Տարբեր խնդիրներով մարզպետին դիմեց 18 քաղաքացի: Նրանցից 7-ը ստացան դրամական օգնություն, 4 քաղաքացի դիմում ներկայացրեց պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու, 3 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 2 քաղաքացի՝ հողատարածքի գրանցման միջնորդություն ստանալու, 1 քաղաքացի՝ բնակարանի բարելավման, Մեծ հայրենականի 1 մասնակից՝ վետերանների համար սահմանված որոշակի արտոնություններից օգտվելու միջնորդություն ստանալու խնդրանքով: Մարզպետարանի աշխատակազմի կողմից հաշվառված դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: