Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

12.07.2013

 

Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ 2013թվականի մարզային խորհրդի հերթական նիստը: Այն վարեց  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամներ, տարածքի զինվորական կոմիսարներ, ուժային կառույցների ղեկավարներ:  Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց.
 1.2012թ աշնան և 2013թ գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մարզի գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության կողմից սուբսիդիայով հատկացված դիզելային վառելանյութի, ազոտական պարարտանյութի, հացահատիկի, բազմամյա խոտաբույսերի սերմացուների բաշխման, դրանց արդյունավետ օգտագործման և առաջիկա խնդիրների մասին:
2.Մարզի համայնքների զորակոչի անցկացման ընթացքի և առկա խնդիրների մասին:
Օրակարգի առաջին հարցի շուրջ  զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորված դիզելային վառելանյութը, ազոտական պարարտանյութը և մնացած սերմատեսակները ժամանակին մարզի համայնքների ղեկավարների կողմից բաշխվել է  համայնքների շահառուներին և պահանջվում է որպեսզի սուբսիդավորվող նոր խմբաքանակի համար համայնքների ղեկավարները սեղմ ժամկետում ներկայացնեն շահառուների ցանկ: Մարզում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ոռոգման գործընթացի կազմակերպման ուղղությամբ: Մարզ է ներկրվել է անհրաժեշտ քանակի    պատվաստանյութ՝ անասունների շրջանում հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար: 
Օրակարգի երկրորդ հարցին անդրադարձավ մարզպետարանի  աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով  վարչության պետ Իվան Ասատրյանը: Նա նշեց, որ մարզում գարնանային զորակոչն ընթացել է պլանային առաջադրանքներին համապատասխան: Զեկուցողը անդրադարձավ նաև համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման և որոշ համայնքներում մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացրած վարչական վերահսկողության ընթացքում ի հայտ բերած խնդիրներին, հույս հայտնելով, որ դրանք կարճ ժամանակահատվածում կշտկվեն: Նիստի ընթացքում մարզպետարասնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ՝    անդրադառնալով  մարզի տարածքներում  ինքնակամ զբաղեցրած հողամասերի գրանցման նոր կարգին, համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերի վերաբերյալ պահանջվող պայմանագրերի կնքմանը, պետական գույքի հաշվառման, պետական սեփականության պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը:   Ամփոփելով նիստը մարզպետը անդրադարձավ նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերին և  համայնքների ղեկավարներին հորդորեց  սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ ապահովել բարձր ցուցանիշ և կարճ ժամկետում հետևողականորեն բարձրացնել կատարողական կարգապահությունը: Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց նաև  պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի, ազոտական պարարտանյութի և սերմացուների քանակների բաշխումը    կատարել հրապարակայնորեն և մարզպետարան ներկայացնել ավագանիների կողմից հաստատված  շահառուների ցուցակը՝ այն փակցնելով նաև համայնքի բնակչության համար տեսանելի վայրում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11