Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ

09.07.2013

 

Արմեն Նիկոյանը այս տարի ավարտել է Մարտունու թիվ 3, իսկ Էռնա Պետրոսյանը՝ Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցները: Նրանք Գեղարքունիքի մարզի 2013 թվականի գերազանցության մեդալակիրներն են, ովքեր բոլորովին վերջերս ընդունվեցին ԵՊՀ և ԵՊՏՀ-ի   իրենց նախընտրած ֆակուլտետները:      Շնորհավորելու  և խրախուսելու նպատակով հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը իր աշխատասենյակում ընդունեց մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին: Մարզպետը գովեստի  ու երախտագիտության խոսքեր հնչեցրեց շրջանավարտների հասցեին, ցուցաբերած բարձր առաջադիմության, նպատակասլացության և իրենց գիտելիքներով    նման հաջողության հասնելու  համար, հույս հայտնելով, որ նման պարտաճանաչությամբ ու բարձր պատասխանատվությամբ նրանք կշարունակեն լրացնել  նաև  իրենց կյանքի մնացած էջերը, օգտակար լինելով իրենց հայրենի երկրին, նրա տնտեսության առաջընթացին ու հզորացմանը:  Մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին  շնորհավորեց նաև մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի  այլ պաշտոնյաներ:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55