Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
04.07.2013

Հարգելի հայրենակիցներ
1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց մեր նորանկախ պետության մայր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությանը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով համազգային եւ ժողովրդավարական պետություն կերտելու իր վճռականությունը: Եվ անցած 18 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրությունը կատարեց ու կատարում է իր բարեփոխիչ ու պատմական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետութունը զերծ պահելով ներքին ու արտաքին բոլոր հնարավոր ցնցումներից:
Անտարակույս, հուլիսի 5-ն արդեն մեր պետական տոնացույցում գրավել է իր ուրույն տեղը, դարձել մեր հիմնական տոներից մեկը՝ ավելի համախմբելով համայն հայությանը Մայր Հայրենիքի եւ ազգային պետականության շուրջ :
ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ, մաղթում հարատեւ խաղաղություն, առողջություն, երջանկություն ու անսպառ հաջողություններ անձնական կյանքում, ընտանիքում, հայրենանվեր ու հանրօգուտ ձեռնարկներում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան