Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

02.07.2013

 Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը առանձնազրույց ունեցավ <<Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ տնօրեն Դավիթ Հայրապետյանի հետ: Քննարկվեցին <<Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ ստեղծելու եվ խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին>> ՀՀ վարչապետի համապատասխան որոշման հետ կապված, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում երիտասարդական քաղաքականությամբ զբաղվող մասնագետի հաստիքի առանձնացման եւ ՏԻՄ-երի աշխատանքներում երիտասարդության մասնակցության ապահովման, մասնավորապես, մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդների ստեղծման հարցերը:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն իր խոսքում կարեւորեց մարզի համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելը: 
Քննարկումը շարունակվեց խորհրդակցությունների սենյակում` մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների, ինչպես նաեւ մարզում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, Գավառի քաղաքապետարանի, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտխորհուրդների ու ուսխորհուրդների ներկայացուցիչների, երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ: Հանդիպում –խորհրդակցությունն իրականացվում է  <<Պետական երիտասարդական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության մարզերում>> ծրագրի շրջանակներում, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության եւ ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի հետ համատեղ:
Դավիթ Հայրապետյանն անդրադարձավ նաեւ ծրագրի շրջանակներում իրականացվող <<Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք>> մրցույթի անցկացմանը եւ մասնակցության պայմանների մանրամասներին: Նա իր խոսքում նշեց, որ եւս երկու նմանատիպ քննարկումների արդյունքում պետք է ստեղծվի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ ու հաստատվի խորհրդի կանոնադրությունը:
Երիտասարդների կողմից եղան հստակ առաջարկներ` կապված խորհրդի կազմում ոչ միայն մարզի քաղաքային, այլ նաեւ խոշոր գյուղական համայնքների ներկայացուցիչների ընդգրկմանն ու հոգեւոր դասի ներկայացուցիչ ունենալուն:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59