Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

02.07.2013

Հուլիսի 2-ին «Սեյվ դը չիլդրեն,, միջազգային կազմակերպությունն ու «Լիարժեք կյանք,, ՀԿ-ն  Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպեցին  քննարկում  , որով շեշտադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց   աշխատելու կարողությունն ու իրավունքը, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը: Քարոզարշավն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով,,  ծրագրի շրջանակներում: Միաժամանակ կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի լիագումար նիստը, որին ներկա էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ,  հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Հակոբյանը, հանձնաժողովի  անդամներ,    տեղական հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Քարոզարշավի կազմակերպիչները ներկայացրին իրենց կողմից կատարած  ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ զեկուցման Հայաստանում պաշտոնապես գրանցված է 180.500 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանց մեծ մասը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր և կարծրատիպային ընկալմանը: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բավարար տեղեկություններ չունեն իրենց իսկ կարողությունների և հնարավորությունների վերաբերյալ: Քարոզարշավներ նախաձեռնելու անհրաժեշտությունը կարևորվել է նաև LIFE ծրագրի շրջանակներում անցկացված հանրային կարծիքի հետազոտությամբ, որը փաստում է  հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և իրավունքների   մասին հանրային իրազեկության պակասը: Այդ պակասը լրացնելու համար  որոշվեց  բարձրացնել  հանրային իրազեկության մակարդակը,  անցկացնել , կլոր-սեղան քննարկումներ, մարզային հանդիպումներ և մամլո ասուլիսներ՝ հիմնական շահագրգիռ կողմերի, լրատվամիջոցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Քարոզարշավի ընթացքում «Սեյվ դը չիլդրեն,, միջազգային կազմակերպության պատասխանատու Գոհար Գալստյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին  ներկայացրեց   նաև LIFE ծրագրի շրջանակներում նախաձեռնված փոքր դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է խթանել հասարակական կազմակերպությունների և գործարար կառույցների համագործակցությունը հանուն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17