Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԻ ՍԵԶՈՆԻՆ

01.07.2013

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելեցին  Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր: Այցի նպատակն էր Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջայց կատարեցին հանրային լողափերով,  ծանոթացան կատարված աշխատանքներին: Այս տարի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն: Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու: Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն: Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում ապահովել առավելագույն հարմարավետություն մեր քաղաքացիների համար:
Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սևանե ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում՝ հանրային լողաների հիմնման միջոցովե ծրագրի աջակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01