Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿ ՙՙԶՎԱՐԹՆՈՑՙՙ ՀԱՅ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

26.06.2013

 

,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամը 2012-13 թվականների ընթացքում կազմակերպեց և անցկացրեց   ,,Զվարթնոց ,, հայ երգի մրցույթ փառատոն, որին Գեղարքունիքի մարզից մասնակցության հայտ ներկայացրեցին    14-36 տարեկան 320   պատանիներ և երիտասարդներ: Մարզային փուլի արգելքը հաղթահարեցին 12 մասնակից, որոնցից 8-ը մասնակցեցին փառատոնի հանրապետական փուլին: Այս փուլում 2-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Զոլաքար համայնքից Աղուն Աղասյանը:   Այն տեղի ունեցավ մայիսի 31-ից հունիսի 3- ն ընկած ժամանակահատվածում, իսկ մրցանակաբաշխությունը և գալա համերգը՝ հունիսի 4-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ,,Զվարթնոց ,, հայ երգի մրցույթ փառատոնի  կազմակերպիչներին և մարզից փառատոնի  հանրապետական  փուլի 8 մասնակիցներին: ,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի կողմից այս մասնակիցների համար  սահմանված պատվոգրերի և 2-րդ կարգի մրցանակի հանձնման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետին: Ռաֆիկ Գրիգորյանը մասնակիցներին արժանացրեց նաև դրամական խրախուսանքի: Գեղարքունիքի մարզից  ,,Զվարթնոց ,, հայ երգի մրցույթ փառատոնի հանրապետական փուլի 8 մասնակիցներից 4-ը հնարավորություն ունեն մասնակցելու   այս տարվա օգոստոսի 22-ից սեպտեմբերի 2-ը   Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայանալիք ֆոլկլորային համաշխարհային երաժշտական փառատոնին:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01