Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՙՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՙՙ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
25.06.2013

Հունիսի 19-22-ին Գավառի N2 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլը: Այս տարի այն նվիրված էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:
Մասնակից ընտանիքներին նախ ողջունեց ,,Դարույնք,, ավանդական, ազգագրական երգի-պարի համույթը: Մարզային փուլի մրցումները սկսելուց առաջ մարզական ընտանիքներին հանձնվեց տարածքային փուլում շահած դրամական մրցանակները եւ հաղթնակը փաստող հավաստագրերը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով, տարածքային փուլում ամեն մի տարիքային խմբում 1-ին, 2-րդ եւ 3-դ տեղերը գրաված ընտանիքները պարգեւատրվեցին համապատասխանաբար 60, 50 եւ 40 հազարական դրամներով, բացի այդ յուրաքանչյուր մարզաձեւից հաղթող ընտանիքները ստացան 20 000-ական դրամ: Տարածքային փուլին մասնակցել էին 160 մարզական ընտանիք: Գավառի տարածաշրջանից մասնակցել էին 33, Մարտունու տարածաշրջանից՝ 32, Ճամբարակի տարածաշրջանից՝ 32, Վարդենիսի տարածաշրջանից՝ 33, իսկ Սեւանի տարածաշրջանից՝ 30 ընտանիք: Տարածքային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված ընտանիքները մասնակցեցին մարզային փուլի մրցումներին:
Մարզային փուլի մրցումներում 1-ին տարիքային խմբում հաղթեց Գավառ քաղաքից Արման Գասպարյանի ընտանիքը, 2-րդ տեղը գրավեց Սեւան քաղաքից Հովիկ Վարդանյանի, 3-րդ տեղը` Ծովազարդից Արիստակես Նաջարյանի ընտանիքները: 2-րդ տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Բերդկունքից Գեղամ Վարդանյանի, 2-րդ տեղը` Գավառից` Արտաշ Խաչատրյանի եւ 3-րդ տեղը Վարդենիս քաղաքից Ալբերտ Մանուկյանի ընտանիքները: 3-րդ տարիքային խմբում` 1-ին տեղը գրավեց` Գավառից Արմեն Մկրտչյանի, Հայրավանքից Հակոբ Գասպարյանի եւ 3-րդ տեղը` Կարմիրգյուղից Արմեն Ամիրյանի ընտանիքները: 4-րդ տարիքային խմբում` 1-ին տեղը գրավեցին Գավառից Կարո Սիրունյանի, 2-րդը` Սարուխանից Գնել Թորոյանի եւ 3-րդը` Սեւանից Վարուժան Գեւորգյանի ընտանիքները: Մարզային փուլում տարիքային խմբերում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված մարզական ընտանիքները կպարգեւատրվեն համապատասխանաբար 150, 130, եւ 100 հազարական դրամներով եւ կմասնակցեն հուլիս ամսին Ծաղկաձորում կազմակերպվող եզրափակիչ փուլի մրցումներին :