Տպել
Նորություններ
ԲԵՄԱԴՐՎԵՑԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ
21.06.2013

Հունիսի 20-ին Գավառի ավագ դպրոցի դահլիճում բեմադրիչ, դերասանուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթե Խաչատրյանը և ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին (Յաոն) երեք լեզուներով փոքրիկ հանդիսատեսին ներկայացրին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից: Հայ և օտարազգի դերասանները հեքիաթները բեմականացրին հայերեն, ֆրանսերեն և Կարիբյան կղզիների պաշտոնական լեզվով ՝կրեոլով:Ֆրանսիայում գործող ,,Սաթե-Աթղը,, թատերական միավորումը 2012 թվականին ֆրանսիայի հանդիսատեսին է ներկայացրել Թումանյանի հեքիաթների բեմադրությունը, որը արժանացել է մեծ հավանության: Այս նախագիծը Հայաստանում նպատակ ունի զարգացնել ֆրանկոֆոնիան, ճանաչելի դարձնել ու տարածել հայկական մշակույթը ֆրանսիայում: Ծրագիրը մեկնարկել է հունիսի 15-ից և տևելու է մեկ ամիս: Այն ընթանում է երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ՝ Երևան և Գորիս քաղաքներում ու բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սևան, Գավառ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում: