Տպել
Նորություններ
ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՅԳԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑ
11.06.2013

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի հանրապետության Սեպտեմ Լե Վալոն քաղաքի քաղաքապետ Անդրե Մորինոնին և Ֆրանսահայերի մշակութային կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախագահ Նիկոլայ Մարկոսյանի գլխավորությամբ: Հյուրերը Գավառ էին ժամանել մասնակցելու իրենց աջակցությամբ Գավառի մանկատան այգում կառուցված շատրվանների նոր համակարգի բացման արարողությանը: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ 3 տարի առաջ մեկնարկած և ավարտին հասցրած ծրագիրը ծնողազուրկ երեխաների համար այսուհետ կդառնա հետաքրքիր ժամանցի վայր: Աշխատանքների համար ներդրվել է մոտ 10 հազար եվրո, որի շրջանակներում ամբողջովին բարեկարգվել, վերանորոգվել, ներկվել են մանկատան այգու ցանկապատերը և նստարանները, մուտքի աստիճանահարթակը, կառուցվել է մուտքի և ելքի անցուղիները, այգին ապահովվել է խմելու և ոռոգման ջրով, պատվել կանաչ խոտածածկով: Մարզպետի տեղակալը իր երախտագիտությունն հայտնեց Սեպտեմ Լե Վալոն քաղաքի քաղաքապետին և ֆրանսահայերի մշակութային կազմակերպությանը նմանատիպ ծրագրի իրականացաման համար, միաժամանակ կարևորելով Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության տարբեր քաղաքաների միջև երկարատև և արդունավետ համագործակցությունը: Մանկատանը կատարծ աշխատանքները ֆրանսահայերի մշակութային կազմակերպության նախագահ Նիկոլայ Մարկոսյանը խրախուսվեց Գեղարքունիքի մարզպետի պատվոգրով: Կողմերը փոխանակեցի նաև հուշանվերներ: Նիկոլայ Մարկոսյանը տեղեկացրեց, որ իրենց ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մանկատան 10 սաների և 2 աշխատակիցների հանգստի կազմակերպումը Մարսել քաղաքում, ինչը նախատեսվում է կյանքի կոչել այս տարվա հուլիսի վերջին: