Նորություններ
ԿԱՐԿՈՒՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՃՇԳՐՏՎՈՒՄ ԵՆ
10.06.2013

Հունիսի 9-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ եւ Վարդաձոր գյուղերի տարածքներում, ինչի հետեւանքով մասնակիորեն վնասվել են առանձին տնտեսությունների պտղատու այգիներ, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Կարկտաբեր երակն անցել է Ձորագյուղի արեւմտյան եւ Վարդաձորի արեւելյան սահմանաբաժան հատվածների երկայնքով մեկ` մոտ 1 կիլոմետր լայնքով: Կարկտահարված համայնքեր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատահարի գոտում այժմ մարզպետի հանձնարարությամբ աշխատում է մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը: Կարկտի պատճառած վնասների չափերը ճշգրտվում են Վարդաձորի եւ Ձորագյուղի գյուղապետարանների համապատասխան հանձնաժողովների կողմից: