Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
29.05.2013

Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ի թիվս ընթացիկ այլ հարցերի հերթական անգամ քննարկվեց նաև 2012 թվականի աշնան և 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության կողմից սուբսիդիայով տրամադրված դիզելային վառելանյութի , ազոտական պարարտանյութի , հացահատիկի և բազմամյա խոտաբույսերի սերմացուների բաշխման գործընթացի վերահսկման խնդիրները: Մարզպետը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին հանձնարարեց 3 օրյա ժամկետում ուսումնասիրել և տեղեկատվություն ներկայացնել մարզի համայնքներում պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի, ազոտական պարարտանյութի և սերմացուների քանակի ըստ համայնքների կողմից ներկայացված հայտերի, սուբսիդավորումից օգտվելու ցանկություն հայտնած շահառուների քանակի և համայնքներում ըստ հեկտարների կատարված ցանքի: Մարզի ղեկավարը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց նաև խստացնել վերահսկողությունը մարզի բոլոր համայնքներում: