Տպել
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ 2012-13 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
24.05.2013

Մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի 117 միջնակարգ եւ հիմնական, 5 ավագ դպրոցներում եւ Վարդենիկի կրթահամալիրում հնչեց 2012-13 ուսումնական տարվա շրջանավարտների վերջին զանգը: Այն, կրթական հաստատություններում, Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ, ուղեկցվեց ,,Վերջին դաս,, արարողությամբ: Դպրոցներում արարողությունների ընթացքը , ինչպես արդեն հրահանգված էր, վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Տհաճ միջադեպերից զերծ մնալու անհրաժեշտությունին ելնելով Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցները ևս ամրացված էին դպրոցներին: ,,Վերջին դասը,, կարծես թե ամփոփումն էր շրջանավարտների մանկության ու պատանեկության վառ ու անկրկնելի տարիների: Շրջանավարտների ելույթներում առկա էր հուզմունքը, հնչեցին հրաժեշտի ու անսահման երախտագիտություն արտահայտող խոսքեր՝ ուղղված իրենց ուսուցիչներին, դասընկերներին և հարազատ դարձած կրթօջախին:
Ընդհանուր հաշվով գործող դպրոցներն այս ուսումնական տարում կավարտեն շուրջ 2697 12-րդ դասարանցիներ: Գերազանցության մեդալի հավակնորդները մարզում 3-ն են: Նրանք ներկայացնում են Զոլաքարի թիվ 1, Մարտունու թիվ 1 և 3 միջնակարգ դպրոցները: Վերջին դաս արարողությանը կհաջորդեն ավարտական քննությունները, որոնց մեկնարկը կտրվի հունիսի 3-ից: Բարի երթ բոլոր շրջանավարտներին: