Տպել
Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԶԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
23.05.2013

Հարգելի շրջանավարտներ:
Այսօրվանից ձեր կյանքում սկսվում է մի նոր էջ՝ լի հույսերով ու սպասումներով, որոնումներով ու պայքարով: Ձեզ սպասելու են կյանքի նոր ճանապարհներ, որոնցով դուք գնալու եք դեպի ուսում ու աշխատանք, դեպի հանրօգուտ ձեռնարկներ, նոր ընտանիքների կերտում եւ Հայոց հայրենիքի հզորացում: Ձեզնից յուրաքանչյուրի մեջ եմ տեսնում մեր հայրենիքի հուսալի եւ երջանիկ շարունակությունը, համամարդկային ու համազգային արժեքների վերակերտումը: Այդ հավատով էլ մաղթում եմ բոլորիդ կյանքի նոր բարձունքներ, վեհ նպատակների և երազանքների իրականացում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան