Նորություններ
ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
22.05.2013

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում ամփոփվել են 2012-2013 ուսումնական տարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում Գեղարքունիքի մարզի մասնակից աշակերտների ցույց տված արդյունքները:
Հանրապետական փուլին երաշխավորված 91 աշակերտներից մասնակցել են՝ 83-ը:
Գերմաներեն առարկայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արամ Պողոսյանը: 9 աշակերտ ստացել են երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներ, 10-ը` գովասանագրեր եւ 4-ը` պատվոգրեր:
Հանրապետական առարկայական օլիմպիադայում 6 մրցանակ շահել են Ճամբարակի ավագ դպրոցի, 4 մրցանակ` Սեւանի ավագ դպրոցի եւ 2 մրցանակ` Ծովագյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Զովաբերի միջնակարգ, Գավառի թիվ 1 հիմնական, Վարդենիսի թիվ 2 հիմնական, Գավառի ավագ, Գանձակի թիվ 1 եւ 2 միջնակարգ, Վարդենիկի թիվ 1 հիմնական, Նորատուսի թիվ 2 միջնակարգ, Վարդենիսի ավագ, Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների աշակերտները շահել են մեկական մրցանակներ: 2012-2013 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2013թ. մայիսի 18-ին, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի դահլիճում, որին մասնակցել են բոլոր առաջին կարգի դիպլոմակիրները, այդ թվում` Գեղարքունիքի մարզի միակ հաղթողը` Արամ Պողոսյանը: Երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները եւ գովասանագրերը հաղթողներին կհանձնվեն Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիսավոր պայմաններում: