Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՙՙՎԵՐՋԻՆ ԴԱՍԸՙՙ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ

22.05.2013

 

Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզային խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում մարզպետի հանձնարարությամբ   մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ընթերցեց Գեղարքունիքի մարզպետի 2013թ մայիսի 20-ի  կարգադրությունը՝ մարզային ենթակայնության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-13 ուսումնական տարվա փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպելու վերաբերյալ, ներկաների ուշադրությունը հրավիրելով  հատկապես  մայիսի 24-ին հանրակրթական հաստատություններում կայանալիք  ,,վերջին դաս,, արարողության կազմակերպման և անցկացման ընթացակարգին: Նշված օրը      անցանկալի դեպքերը բացառելու նպատակով  լուրջ անելիքներ ունի նաև ոստիկանությունը: Ինչի առիթով էլ Գեղարքունիքի մարզային ոստիկանության պետ Վարդան Նադարյանը  ներկայացրեց մարզային  ոստիկանության կողմից մշակված ծրագիրը, ըստ որի մայիսի 24-ին ոստիկանության աշխատակիցները   կվերահսկեն շրջանավարտների տեղաշարժը ամենուր:  Ամփոփելով վերը նշված թեման Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեկ անգամ ևս  հորդորեց դպրոցների տնօրեններին՝  միջոցառումների ընթացքում  լինել  չափազանց ուշադիր՝ պահպանելով   մարզպետի կարգադրության համապատասխան  պահանջները:  Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարը անդրադարձավ նաև հանրակրթական հաստատություններում անցնող ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին,  մասնավորապես անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության կողմից արձանագրված թերություններին:   Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց  հիմնականում այն խնդիրների մասին, որոնք բացահայտվելուց  հետո շարունակում են պահպանվել նույն կերպ: Դրանք առնչվում են  աշակերտների բացակայության, ավարտական վկայականների լրացման, դասագրքերի վարձավճարների հավաքագրման և այլ թեմաների հետ:   Մարզպետը հանձնարարեց  սեղմ ժամկետում վերացնել բոլոր թերությունները:  Հանրակրթության ոլորտում առկա խնդիրների և անելիքների շուրջ   խորհրդակցությունը  շարունակեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48