Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
21.05.2013

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Գրանցված 16 քաղաքացիներից 9 դիմում էր ներկայացրել դրամական օգնություն ստանալու նպատակով: 2 քաղաքացի փոխմարզպետին դիմեց իրենց համայնքում հողի սեփականության իրավունքի շուրջ ծագած տարաձայնությունների կարգավորման, 1 քաղաքացի աշխատանքի տեղավորման խնդրով: Կարմիրգյուղի համայնքային 2 գրադարանների աշխատակիցները իրենց դժգոհությունը ներկայացրին համայնքային գրադարանների միավորման շուրջ, ակնկալելով մարզի ղեկավարության աջակցությունը՝ խնդրին օրինական լուծում տալու նպատակով: Քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում: